ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկան` Թաթուլ Արտիկի Ասոյան

Փոխդեկան` 

Բանասիրությունը հումանիտար գիտություն է, որի ուսումնասիրության ոլորտում են լեզուն և գրականությունը, հետևաբար` ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում ուսուցանվում են լեզվաբանական և գրականագիտական դասընթացներ: Լեզվաբանական դասընթացները գիտելիք են հաղորդում ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուների, նաև ընդհանուր լեզվաբանական օրինաչափությունների վերաբերյալ, վեր են հանում լեզվի զարգացման ընթացքը, լեզվի դրսևորման տարբերակային ձևերի յուրահատկությունները:

Գրականագիտական դասընթացները սովորողների մոտ ձևավորում են խոսքարվեստը գնահատելու և արժևորելու ունակություններ, գրական ճաշակ, գրականագիտական միտք` ներկայացնելով հայ և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները, գրականության և գրականագիտական մտքի զարգացման փուլերը:

Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը ձևավորվել է 2004-2005 ուսումնական տարում` առանձնանալով ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից:

Ամբիոնների դասախոսական կազմն ուսումնական գործընթացի հետ միասին զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով. մեր դասախոսներից շատերը Հայաստանի Հանրապետությունում հայտնի գիտնականներ են, որոնց դասագրքերը, մենագրությունները և գիտական հոդվածները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Միաժամանակ, բոլոր ամբիոններում հաջողությամբ իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել երիտասարդ և խոստումնալից շատ մասնագետներ, այդ թվում` ԳՊՀ -ի շրջանավարտներ:

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում բոլոր երեք մասնագիտություններով ուսուցումն ընթանում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, կրեդիտային համակարգով:

Ուսումնառության տարիներին ուսանողների աշխարհայացքի ընդլայնումն ու ընդհանուր պատրաստվածությունն ապահովվում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների շնորհիվ:

Մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ուսուցումն ընթանում է ըստ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի համապատասխան ամբիոնների մշակած կրթական ծրագրերի: Ուսանողները հնարավորություն ունեն համապատասխան մասնագիտության շրջանակներում ընտրել մասնագիտացում, մասնագիտական դասընթացներ:

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գործում են «Բանասերի ակումբ», «Խոսենք անգլերեն», «Խոսենք ռուսերեն», «Հումորի ակումբ» խմբակները:

Ուսանողական գիտական ընկերությունը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, ամբիոնները անցկացնում են գիտական, գեղարվեստական, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներ. ուսանողական առօրյան անցնում է աշխույժ և հետաքրքիր:

Ֆակուլտետի ուսանողները հաջողությամբ մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումների, միջազգային բուհական համագործակցության ծրագրերի:

Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Ամբիոնի վարիչ`
բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Ռաֆիկի Գրիգորյան

Օտար լեզուների ամբիոն

Ամբիոնի վարիչ`
ԳԱՅԱՆԵ ԱՇՈՏԻ ՄԻՐԻԲՅԱՆ

Բաժիններ

Ըստ ուսուցանվող երեք մասնագիտությունների` բանասիրական ֆակուլտետն ունի հետևյալ բաժինները`