Բնագիտական ֆակուլտետ

Մասնագիտություններ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

 ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ

 ՍԵՐՎԻՍ

 ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

 ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱՄԲԻՈՆՆԵՐ

 ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

 ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋ
ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԱՄԲԻՈՆ

Աշխատակազմ

 

Ավագյան Մարտին

Բնագիտական ֆակուլտետի դեկան

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 55

Էլ․փոստ: m.avagyan@gsu.am

 

 

Ընդհանուր տեղեկություններ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը ձևավորվել է 1993թ-ին:

Բնագիտական ֆակուլտետն իրականացնում է կրթական ծրագրեր` հետևյալ մասնագիտությունների գծով`

Աշխարհագրություն,
Բնապահպանություն և բնօգտագործում,
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա,
Կենսաբանություն,
Դեղագործական քիմիա,
Քարտեզագրություն և կադաստրային գործ,
Սերվիս:
Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները`

Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների,
Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի:
Ամբիոնների դասախոսական կազմը համալրված է մանկավարժական և գիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող դոկտորներով, պրոֆեսորներով, գիտությունների թեկնածուներով և դոցենտներով: Ֆակուլտետի դասախոսների ջանքերով հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ: Դասախոսները հայտնի են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: Ամբիոններին կից գործում են կենսաքիմիայի, կենսաբանության, քիմիայի, էլեկտրատեխնիկայի լաբորատորիաներ, համակարգչային երեք լսարաններ:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում բոլոր մասնագիտություններով գործում է երկաստիճան կրթական համակարգը: Շրջանավարտներին շնորհվում են բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններ: Ուսուցումն ընթանում է ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համապատասխան կրթական ծրագրերի:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում գործում են ուսանողական գիտական ընկերությունը, «Բնագետի ակումբ»-ը, տարբեր սպորտային խմբակներ: Ֆակուլտետում ավանդույթ է դարձել` ըստ մասնագիտությունների ուսանողական գիտաժողովների կազմակերպումը: Ֆակուլտետի ամբիոնները, ուսանողական խորհրդի հետ համատեղ, անցկացնում են գիտական, գեղարվեստական, դաստիարակչական բնույթի միջոցառումներ: Ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային բուհական համագործակցության ծրագրերի:

Մեդիա