ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի ավարտական կուրսերի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի հայտադիմումների ընդունման գործընթացը։

Կրթաթոշակն ամբողջովին փոխհատուցում է բնագիտամաթեմատիկական ֆակուլտետներում սովորող՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճանների ավարտական կուրսերի ուսանողների ավարտական ուսումնական տարվա վարձավճարը՝ անկախ վճարային համակարգից։

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 12-ն է։

Կրթաթոշակի հայտադիմումը կարելի է լրացնել հետևյալ հղումով։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կայքից։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 041 53 01 14 հեռախոսահամարին։

Հաջողություն ենք մաղթում։

Հրապարակվել է 26.01.2022