Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՎԵՆԵՏԻԿԻ
ԵՎ ՊԱՎԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ Հունիս 18

Ս․թ․ հունիսի 18-ին, ԳՊՀ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում բուհի բանասիրական ֆակուլտետի Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Սարգսյանը ներկայացրեց հաշվետվություն-շնորհանդես՝ Եվրոպական միության «Erasmus Mundus. Hermes» և «Erasmus+» ծրագրերի շրջանակներում իրականացրած ակադեմիական շարժունության վերաբերյալ:


ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ Հունիս 17

Այսօր Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը:


ՀԱՐԱՏԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ Հունիս 16

2017 թվականի հունիսի 11-15-ը Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի Իլիայի պետական և Վրաստան համալսարաններում կայացավ Եվրոպական Միության «TEMPUS. New LeAGUe-Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում հարատև կրթությունը խթանող ցանցի ներդրում» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: