Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան


ԹԱԹՈՒԼ ԱՐՏԻԿԻ ԱՍՈՅԱՆ

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան ԹԱԹՈՒԼ ԱՐՏԻԿԻ ԱՍՈՅԱՆ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
6 հունվարի, 1960 թ., գ. Ակունք

Կրթություն
1967-77 թթ. սովորել է Ակունքի միջնակարգ դպրոցում:
1977-78թթ. սովորել է Երևանի թիվ 9 ուսումնարանում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով էլեկտրական սարքեր նորոգող 3-րդ կարգի էլեկտրիկի որակավորում:
1979-84թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում, ստացել բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
2002 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վենետիկի Մխիթարյանները և աշխարհաբարի հարցերը 18-19-րդ դարերում» թեմայով, և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2011թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն
1984 թ. աշխատանքի է նշանակվել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
Աշխատանքին զուգահեռ եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի հայցորդ:
2002 թ.-ից մինչ օրս աշխատում է Գավառի պետական համալսարանում՝ որպես հայոց լեզվի ամբիոնի դասախոս, իսկ 2007 թ.-ից՝ նաև ԳՊՀ գիտական խորհրդի քարտուղար:
Հրատարակել է հայոց լեզվի տարբեր հարցերի նվիրված մենագրություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ և մի շարք հոդվածներ:
2013 թվականի նոյեմբերի 2-ին ընտրվել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Հեռախոս`060-46-12-44

Էլ. փոստ` t.asoyan@gsu.am