Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՄԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի փոխդեկան

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի փոխդեկան ՄԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
8 մարտի, 1978 թ., ք. Կամո (այժմ` Գավառ)

Կրթություն
1985-1995 թթ.` ք. Գավառ, Գ. Քոլոզյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, ոսկե մեդալ
1995-2000 թթ.` Գավառի պետական համալսարան, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, «Անգլերեն լեզու» բաժին, գերազանցության դիպլոմ, թարգմանչի, անգլերենի մասնագետի, ուսուցչի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1997-2002 թթ.` ք. Գավառ, Գ. Քոլոզյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, անգլերենի ուսուցչուհի
2001-2004 թթ.` Գավառի պետական համալսարան, Օտար լեզուների ամբիոնի լաբորանտ
2004 թվից` Գավառի պետական համալսարանի Օտար լեզուների ամբիոնի դասախոս
2004 թվից` Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի փոխդեկան
2008 թվից` Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի պատասխանատու

Այլ տվյալներ
ԳՊՀ Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Հեռախոս`060-46-12-40

Էլ. փոստ` m.badalyan@gsu.am