Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ԳՈՀԱՐ ՎԱԼՈԴՅԱՅԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի փոխդեկան

ԳՈՀԱՐ ՎԱԼՈԴՅԱՅԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
10 հունիսի, 1961թ., ք. Գավառ

Կրթություն
1968-1978թթ.` Կամոյի (Գավառի) թիվ 4 միջնակարգ դպրոց:
1979-1984թթ.` ք. Երևան, Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, մեքենաշինության տեխնոլոգիայի ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն
1984-1994թթ.` Գավառի «Դիպոլ» արտադրական միավորում, Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում ինժեներ,
1994թ.` Գավառի պետական համալսարանի էլեկտրոտեխնիկայի լաբորատորիայի լաբորանտ,
1996թ.` Գավառի պետական համալսարանի էլեկտրոտեխնիկայի լաբորատորիայի վարիչ,
1999թ.` ԳՊՀ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մեթոդիստ,
2004թ.-ից մինչ այժմ` Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի փոխդեկան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Հեռախոս`060-46-12-70

Էլ. փոստ` g.gevorgyan@gsu.am