Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան


ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
6 մայիսի, 1952թ., ք. Կամո (այժմ` Գավառ)

Կրթություն
1959-1969թթ.՝ Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոց
1969-1973թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, տնտեսագիտական ֆակուլտետ /գերազանցության դիպլոմ/
1991-1993թթ.՝ ԳՊՀ հայցորդ,
«Բյուջետային գործընթացի կատարելագործման ուղղությունները համայնքներում (ՀՀ Գեղարքունիքի մարզի օրինակով)» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն
1973-1974թթ.՝ Կամոյի գյուղատնտեսական արտադրական վարչություն ավագ հրահանգիչ, հաշվապահ
1974-1977թթ.՝ Պետբանկի Կամոյի բաժանմունք՝ որպես ավագ վարկային տեսուչ, միաժամանակ, Հլկեմ շրջկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ 1977-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Կամոյի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ, քարտուղար
1980-1984թթ.՝ ՀԿԿ Կամոյի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, այնուհետև մինչև 1988թ.՝ ընդհանուր բաժնի վարիչ, մինչև 1991թ.՝ կազմակերպական բաժնի վարիչ
1991-1993թթ․՝ Կամո քաղաքի կոշիկի ֆաբրիկայի առաքման բաժնի պետ
1993-2002թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Գավառի թիվ 70 ՄՏՈւ-ի տնօրեն, միաժամանակ, Գավառի պետական համալսարանի դասախոս
1993-1994թթ.՝ «Լիցք» ՓԲԸ բանկի կառավարիչ
1997-2002թթ.՝ Գավառի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
2002թ. փետրվարից մինչ օրս` ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան
2002թ. մինչև օրս՝ Գավառի համայնքի ավագանու անդամ

Այլ տվյալներ
1991-1993թթ.՝ քաղխորհրդի պատգամավոր և ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ
1997-2002թթ.՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ֆինանսների միավորման վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
Ունի պահեստի սպայի զինվորական կոչում։
Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Հեռախոս`060-46-12-66

Էլ. փոստ` s.amirkhanyan@gsu.am