Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՄԱՐԻԱՄ ՆՈՐԻԿԻ ՀԵՐԳՆՅԱՆ

ԳՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի փոխդեկան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
13 հունիսի, 1969թ., ք. Գավառ

Կրթություն
1976-1986թթ.` ք. Գավառ, Հովհ. Թումանյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց,
1987-1990թթ .` Ռուսաստանի Դաշնություն, ք. Վորոնեժ, Կ. Դ. Գլինկայի անվան գուղատնտեսական ինստիտուտ, Հողաշինության ֆակուլտետ,
1990-1992թթ.` Ուկրաինայի Հանրապետություն, ք. Խարկով, Վ. Վ. Դոկուչաևի անվան գյուղատնտեսական ինստիտուտ, Հողաշինության ֆակուլտետ,
1996-2001թթ.` ք. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, հեռակա ասպիրանտուրա, թեկնածուական թեզ` «Գյուղատնտեսական հողերի օգտագործման բարելավման արդի տնտեսական հիմնահարցերը ՀՀ Գեղարքունիքի մարզի օրինակով» թեմայով,
2001թ.` տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,
2003թ.` դոցենտի գիտական կոչում

Աշխատանքային գործունեություն
1986-1987թթ.` ք. Կամո, կարի ֆաբրիկա, կարող բանվորուհի
1990-1993թթ.` ք. Գավառ, «Նավասարդ» կոոպերատիվ, տնտեսագետ
1993- 2002թթ.` Գավառի պետական համալսարան, ուսումնական աշխատանքների գծով մեթոդիստ
1994-1995թթ.` Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջ, դասախոս
1996թ.-ից` ԳՊՀ Ֆինանսներ ամբիոնի դասախոս,
2002թ.-ից` ԳՊՀ Տնտեսագիտական ֆակուլտետի փոխդեկան

Այլ տվյալներ
2005թ. սեպտեմբերից - 2006թ. մայիս` մասնակցություն փորձարարական ուսումնական հաստատությունում Հայաստանում ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման բազմաբաղադրիչ ծրագրի Մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացին
16-27.07.2007թ.` մասնակցություն «Կրթության որակի ապահովման ներբուհական մեխանիզմների մշակումն ու ներդրումը Հայաստանում» թեմայով ամառային դպրոցին։ Հեղինակ է ավելի քան 15 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Հեռախոս`060 46 12 60

Էլ. փոստ` m.hergnyan@gsu.am, dhergmar@rambler.ru