Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեռակա ուսուցման ֆակուլտետի դասացուցակ

Հեռակա ուսուցման ֆակուլտետի տեղաբաշխումն ըստ կուրսերի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի Հեռակա ուսուցման ‎ֆակուլտետի 2017թ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դասերը մեկնարկելու են 2017թ. հունիսի 7-ին, ավարտվելու են 2017թ. հունիսի 29-ին։ Աշխատանքային օրեր են հայտարարվում չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը, իսկ հանգստյան օրեր՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերը:

ՀՈՒՖ դեկանատ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի վճարումը պետք է կատարել մինչև միջանկյալ քննությունների սկսվելը: Բոլոր այն ուսանողները, ովքեր կունենան ուսման վարձի պարտք, կզրկվեն միջանկյալ քննություններին մասնակցելու իրավունքից:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի Հեռակա ուսուցման ‎ֆակուլտետի 2017թ. երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում սկսվելու են 2017թ. հունիսի 7-ին, ավարտվելու են 2017թ. հունիսի 29-ին,

  • ստուգարքների հանձնումը կկազմակերպվի սեպտեմբերի 6-ից 13-ը,
  • քննությունների հանձնումը կկազմակերպվի սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 6-ը,
  • բաց դռների օր՝ հոկտեմբերի 7-ըև 8-ը,
  • առաջին լուծարային շրջանը կկազմակերպվի հոկտեմբերի 11-ից հոկտեմբերի 22-ը` ներառյալ, երկրորդ լուծարային շրջանը` նոյեմբերի 1-ից նոյեմբերի 12-ը` ներառյալ:

ՀՈՒՖ դեկանատ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒՖ-ի ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հայտնում ենք, որ հեռակա ուսուցման ֆակուլտետի.

  • ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՐԿՈՒՄ /ԸՍՏ ՈԼՈՐՏԻ/
  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
  • ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ,
  • ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ /ՏԱՐՐ. ԿՐԹ./,
  • ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

բաժինների բոլոր կուրսերի ուսանողների դասերը տեղի կունենան կենտրոնական մասնաշենքում, իսկ

  • ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ,
  • ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
  • ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,
  • ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ

բաժինների բոլոր կուրսերի ուսանողների դասերը` բնագիտական ֆակուլտետի մասնաշենքում:

  • ՍԵՐՎԻՍ,
  • ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾ,
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

բաժինների բոլոր կուրսերի ուսանողների դասերը` հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքում:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի բոլոր ուսանողներին

  • 5 օր դասերից անհարգելի բացակայության դեպքում՝նկատողություն,
  • 5-10 օր բացակայության դեպքում` խիստ նկատողություն,
  • 12 օր և ավելի բացակայություններ ունեցող ուսանողները կհեռացվեն համալսարանից:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Բանակ զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալիս ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ` տարկետում ձևակերպելու նպատակով, հակառակ դեպքում` կհեռացվեն համալսարանից:

ՀՈՒՖ դեկանատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՖ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 25-Ը

ՀՈՒՖ դեկանատ