Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

HEN-GEAR
ՏԵՄՊՈՒՍ ԾՐԱԳԻՐ

Բարձրագույն կրթական ցանց՝ ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը

2014 թվականի շրջանավարտների հարցումների հաշվետվություն


Ուսանողի գրանցում

Գրանցվելու և հարցաշարը լրացնելու համար այցելել հետևյալ հղումով՝
https://international.almalaurea.it/armenia/

Ուղեցույց (նկարներ)

https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/ https://international.almalaurea.it/armenia/

Ուղեցույց (pdf տարբերակ)


Ծրագրի նկարագիրը

Ծրագրի նպատակն է աջակցել բարձրագույն կրթության բարեփոխումներին և արդիականացման գորընթացին Արևելյան Հարևանության Տարածաշրջանում՝ Հայաստանում ուսանողների աշխատունակության որակի գնհատման և աջակցության միջոցով:

Կարևոր քայլեր են կատարվել այս բնագավառում, որպեսզի զբաղվածության քաղաքականության հետագա ինտեգրումը ներառվի ընդհանուր քաղաքականության մեջ (2008-2012 Կայուն Զարգացման Ծրագիր – ԿԶԾ), սակայն երիտասարդների շրջանում գործազրկությունը դեռևս բարձր է մնում: Ընդ որում առկա տեղեկատվությունը թույլ չի տալիս համակարգված մշտադիտարկում անել ուսումնական համակագերի, աշխատաշուկայի և նրանց միջև առկա կապերի բնագավառներում, որպեսզի բացահայտվեն աշխատաշուկայի և ուսումնական կարիքների համար անհրաժեշտ ունակություններին ներկայացվող պահանջները (Համաշխարհային Բանկ-2006):

Այսպիսով ծրագիրը կօգնի հայկական համալսարաններին գտնել գործիքներ և մեթոդոլոգիաներ՝ տեղային մակարդակում կիրառելով Իտալիայում ԱլմաԼաուռեայի մոդելով կառուցված տվյալների բազան՝ 2 հիմնական նպատակ հետապնդելով.

  • համալսարաններին և իրավաբանական մարմիններին տալ արդյունավետ գործիք ԲՈՒՀ-ի կողմից հասարակության վրա երկարատև ազդեցության մշտադիտարկման և համապատասխան բարելավումներ կատարելու համար:
  • օժանդակել ուսումնական համակարգի և գործարար ոլորտների միջև աշխատունակության բարելավմանը և ցանցի ստեղծմանը

Համակարգը թույլ կտա ձեռներեցներին փնտրել համապատասխան որակներով ուսանողնրի՝ աշխատանք առաջարկելու համար, միաժամանակ ուսանողներին թույլատրելով համապարփան և ժողովրդավարական հասանելիություն ունենալ դեպի աշխատաշուկա:

Ծրագրի նպատակները

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել առաջարկը պահանջարկին համապատասխանեցնելու մի միասնական մոդել՝ հիմնված շրջանավարտների տվյալների բազայի վրա, որը նախատեսված է.

  • Հավաքել և վերլուծել համալսարանի և ուսանողների ակտիվության մասին տվյալները (ընթացող բարեփոխումներին աջակցող բարձրագույն ուսումնական համակարգը գնահատելու համար ապահովել հուսալի, շարունակական և թարմացվող փաստաթղթերով):
  • Հեշտացնել ուսանողնրի տեղաբաշխումը աշխատաշուկայում (ապահովելով կրթության և աշխատանքի համադրումը):
  • Ապահովել բարձրագույն ուսումնական համակարգի գործունեության արտաքին և ներքին արդյունավետությունը:

Ծրագրի խնդիրները

    Ծրագիրը նախատեսում է հետևյալ հատուկ խնդիրները
  • Ստեղծել հայկական համալսարանների շրջանավարտների տվյալների բազա
  • Ստեղծել հայ շրջանավարտների առաջին ամփոփ բնութագիրը
  • Նախագծել հայ շրջանավարտների աշխատանքային պայմանների առաջին ամփոփ պատկերը (համալսարանն ավարտելուց մեկ տարի հետո)
  • Ստեղծել հայ շրջանավարտների տեղաբաշխման որակավորված համակարգ

Արդյունքներ և թիրախային խմբեր

    HEN-GEAR ծրագիրը նախատեսում է համագործակցել հետևյալ շահառուների հետ և ստանալ հետևյալ արդյունքները.
  • Բարձրագույն կրթության և աշխատանքի կառավարման մարմիններ. Մշտադիտարկման կարիքների, բյուջեի տեղաբաշխման, համալսարանի գործունեության մասին արդյունավետ, որակյալ և թափանցիկ ցուցանիշների պարբերական տրամադրում
  • Գործընկեր համալսարաններ
    Ժամանակին ստանալ հուսալի և պարբերաբար թարմացվող վիճակագրական տվյալներ, որոնք օգտակար կլինեն կրթական ծրագրերը բարելավելու համար
  • Ունենալ փաստաթղթային ապացույցներ վճիռների կայացման և գործունեության պլանավորման վերաբերյալ
  • Ստանալ համապարփակ ինֆորմացիոն համակարգի արտաքին և ներքին արդյունավետությունը գնահատելու համար
  • Հեշտացնել շրջանավարտների տեղաբաշխումը աշխատաշուկայում
  • Հայ շրջանավարտներ
    Անվճար ստանալ և օգտագործել աշխատանքի տեղավորման ծառայություններ
  • Հեշտ հասանելիություն աշխատատեղերի ինֆորմացիոն բազային
  • Բարելավել կարիերայի կողմնորոշման և աշխատանքի տեղավորման հնարավորությունները
  • Ուսումնական կարիերայի հավաստագրում
  • Ժողովարդավարական և որակավորված մուտք աշխատաշուկա
  • Ընկերություններ և տեղական բիզնես
    Շրջանավարտների կողմից պարբերաբար թարմացվող CV-ների առկայություն
  • CV որոնելու հնարավորություն՝ մարդկային ռեսուրսների ընտրության և հավաքագրման նպատակով
  • Ուսանողների տվյալների ստուգման և համեմատման հնարավորույթուն