Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաշվապահական հաշվառման ամբիոն
Ամբիոնի վարիչ`

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Մելսիկի Ղուլոյան

ՀԱԿՈԲ ՄԵԼՍԻԿԻ ՂՈՒԼՈՅԱՆ

Հակոբ Մելսիկի Ղուլոյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
14 հունվարի, 1964թ., ք․Կամո /այժմ` Գավառ/

Կրթություն
1970-1980թթ․ սովորել և ավարտել է Կամո քաղաքի N 3 միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ․ սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1988-1991թթ․ սովորել և ավարտել է Երևանի տնտեսագիտական պրոբլեմների հետազոտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն
1985-1996թթ․՝ Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում արտադրամասի վարպետ, հերթափոխի պետ, տեղամասի պետ:
1991-1995թթ․՝ Կամոյի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1991-1993թթ․՝ «Լուսնակ»պետական փոքր ձեռնարկության տնօրեն:
1994 թվականից դասավանդում է Գավառի պետական համալսարանում:
1996-2002թթ․՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի առաջատար մասնագետ /տնտեսագետ/:
2002-2012թթ․՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ /գլխավոր աուդիտոր/:
2012թ․՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ:

Այլ տվյալներ
Զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի երկու երեխա:

Հեռախոս` 060 46 12 60

Էլ. փոստ` h.ghuloyan@gsu.am, hakobgh@yandex.ru