Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>>

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

ԳՊՀ խորհրդի նախագահ

ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954 թ., ապրիլի 12, ք. Գավառ

Կրթություն
1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
1989թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան
1994թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն
1975-1983թթ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, միաժամանակ ղեկավարել է համալսարանի կոմերիտական կամակերպությունը
1983-1985թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
1985-1990թթ. ղեկավարել է Հայաստանի լենինյան երիտասարդական կազմակերպության կենտրոնական կոմիտեն, ընտրվել ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
1986- 2008թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության հանձնաժողովի նախագահ, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ
1996-1998թթ. ՀՀ սոցիալական ապահովության նախարար
1996-2008թթ. Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար
1999-2008թթ. Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, փոխնախագահ
2008թ. հունիսից ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
2008թ.հոկտեմբերից ՀՀ սփյուռքի նախարար

Այլ տվյալներ
Հեղինակ է 5 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների:
Մի շարք հիմնադրամների հոգաբարձու, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիրներից, Հայ կանանց միջազգային միության նախագահ: Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը
Պարգևատրվել է պետական, կառավարական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով:
Որպես դոկտոր-պրոֆեսոր դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում: Իրավաբանական գիտությունների դոկտոր է:
Ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ
2008թ. շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ