Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>>

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՀԱՆԻ

ԳՊՀ խորհրդի անդամ

”

Տարեթիվ, ամսաթիվ
1948 թվականի հունիսի 10-ին, Նոր Բայազետի շրջանի Նորադուզ գյուղում /այժմ՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս/:

Կրթություն
1965 թվականին ավարտել է Նորադուզի միջնակարգ դպրոցը:
1970 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն
1970 – 1979թթ. - Երևանի մեքենաշինական տեխնիկում - բաժնի վարիչ,
1979 – 1991թթ. - ՀՀ կրթության և գիտության նախարարություն - մասնագիտական կրթության հանրապետական տեսչության առաջատար տեսուչ,
1991 – 1999թթ. - ՀՀ կրթության և գիտության նախարարություն - լիցենզավորման և հավատարմագրման բաժնի պետ,
1999թ. մարտից - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտ - բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բաժնի վարիչ:

Այլ
Մշակել է բարձրագույն և միջին մասնագիտական կրթության կազմակերպմանը և կառավարմանը վերաբերող մի շարք նորմատիվային փաստաթղթեր,
Ղեկավարել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» մշակման աշխատանքները:

    Մասնակցել է հետևյալ օրենքների նախագծերի մշակմանը.
  • «Կրթության մասին» ՀՀ օրենք,
  • «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք,
  • «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք,
  • «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք,
  • «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենք,
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք,
  • «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենք,
  • բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մշակման աշխատանքներին,
  • կրեդիտային համակարգի մշակման և բարձրագույն ուսումնական հաստատություններում այդ համակարգի ներդրման աշխատանքներին,
  • Բոլոնիայի գործընթացի պահանջները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ներդնելու և համապատասխան փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
  • միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող՝ կրթական համակարգի բարեփողումներին վերաբերող բազմաթիվ ծրագրերի:
    Համահեղինակ է հետևյալ գրքերի.
  • «Բարձրագույն կրթություն»
  • «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն»
  • «ՈՒսանողի ուղեցույց»
  • «Որակի արտաքին ապահովում»

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Հեռախոս`(091) 43 01 94
էլ.փոստ` vagharshak.khachatryan@mail.ru