Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>>

ՄԱՆՎԵԼ ՀԵՆՐԻԿԻ ԲԱԴԵՅԱՆ

ԳՊՀ խորհրդի անդամ

ՄԱՆՎԵԼ ՀԵՆՐԻԿԻ ԲԱԴԵՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

29.06.1957, քաղաք Կամո (Գավառ):

Կրթություն և աշխատանքային գործունեություն

1979թ.՝ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ, մաթեմատիկոս:

1979թ.՝ ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող:

1980-1981թթ.՝ ծառայել է խորհրդային բանակում:

1981թ.՝ Երեւանի լուսատեխնիկական գործարանում աշխատել է տնտեսագետ:

1982-1984թթ.՝ սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում:

1984-1992թթ.՝ ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս:

1992-1995թթ.՝ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն:

1995-1999թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:

Այլ տվյալներ

Կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Խմբակցություն 31.05.2012

«Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցություն

Հանձնաժողովներ 11.06.2012 - 22.06.2012

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

22.06.2012 Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Էլ. փոստ՝ manvel.badeyan@parliament.am