Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>> Աշոտ Խաչատրյան


ԱՇՈՏ ՀԱՅԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի անդամ,ԳՊՀ խորհրդի անդամ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1962 թվականին ՀԽՍՀ Կամոյի անվան շրջանի Հացառատ գյուղում:

Կրթություն և աշխատանքային գործունեություն
1987 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:
1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:
1996-2000 թթ. ուսանել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի Պետական շինարարության և իրավունքի ամբիոնի դոկտորանտուրայում:
1987-1989 թթ. աշխատել է ավագ մասնագետ, իսկ 1990 թվականի հուլիսին նշանակվել է բաժնի վարիչ ՀԽՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում:
1992-2004 թթ. աշխատել է տարածքային տեսչության պետի տեղակալ, այնուհետև`մարզային տեսչության բաժնի պետ ՀՀ հարկային պետական ծառայության համակարգում:
2004 -2010 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ:
2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
1993 թվականից դասավանդում է Գավառի պետական համալսարանում: 2004 թվականից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է: 2004 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոնի պրոֆեսոր է, ՀՀ ԲՈՀ-ի Իրավագիտության մասնագիտությամբ գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի անդամ:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:
1999 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան: Հեղինակ է` 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 60 և ավելի գիտական հոդվածների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: