Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>> Լևոն Բլբուլյան


ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

ԳՊՀ խորհրդի անդամ, բանաստեղծ,թարգմանիչ,հրապարակախոս

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1949 թվականի հունիսի 15-ին, Նոր Բայազետ/այժմ Գավառ/ քաղաքում:

Կրթություն
1967 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1971 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը:ւ

Աշխատանքային գործունեություն
70-ականներից սկսած զբաղվում է լրագրությամբ և գրականությամբ: Աշխատել է տարբեր խմբագրություններում /շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», .«Երկիր Նաիրի» թերթեր/ , 10 տարի վարել է «Ավանգարդի» Գրականության ու արվեստի բաժինը:
Բանաստեղծական, թարգմանական, երգիծական 14 գրքերի հեղինակ է:«Քառյակներ» ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի:
Թարգմանիչ է:1989-90 թ.թ գրողների միության գործուղումով սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացն երում/: Նրա թարգմանությամբ են առաջինը հայ ընթերցողին ներկայացվել ռուս այնպիսի նշանավոր բանաստեղծներ, ինչպիսիք են Վլադիսլավ Խոդասիչը և Վլադիմիր Վիսոցկին: Թարգմանություններ է կատարել նաև Աննա Ախմատովայից, ռուս ժամանակակից մի շարք բանաստեղծներից: Բանաստեղծի թարգմանական վաստակը գնահատվել է Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալով /2004/ և Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալով/2009/:
Որպես լրագրող. հրապարակախոս ճանաչվել է «Հայացք Երևանից» ամսագրի տարվա լավագույն հեղինակ/1999/: 2002-ին հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը, ուր ի մի են բերված նրա ուշագրավ հարցազրույցները երևելի հայ մտավորականների, արվեստի և գրականության չանաչված գործիչների հետ:
Շուրջ 200 երգ է ծնվել Լ.Բլբուլյանի խոսքերով: Համագործակցել է այնպիսի նշանավոր երգահանների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանy, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը,Երվանդ Երզնկյանը, Արամ Սաթյանը:Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» խտասկավառակում: Իսկ քրոջ`երգահան Ժաննա Բլբուլյանի հետ համատեղ թողարկել են «Հանդիպման տանգո» «Խաչված սրտեր» ալբոմները: 2003-ին տեղի ունեցավ հայկական առաջին փոփ օպերայի`«Լիլիթի» պրեմիերան:Արամ Սաթյանի այս ստեղծագործության մեջ հնչող երգերը ևս գրված են Լ. Բլբուլյանի խոսքերով:
Գրողի ստեղծագործության կարևոր մասն են կազմում ծննդավայրի`Գավառի զվարճապատումները, որ նա խնամքով հավաքել, մշակել և հրատարակել է երեք գրքերով: «Բոյիդ մեռնեմ» խորագիրը կրող այդ գրքույկների, իր հայտնի «արաղապատումների» մամուլում տպագրված շարքերի համար դարձել է «Ոզնի» երգիծաթերթի կրկնակի դափնեկիր/ 1996, 2007/:
Իսկ 2009 թ .Լ. Բլբուլյանի ստեղծագործական ձեռքբերումները գնահատվել են Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե, Գրողների միության «Վաստակի համար» մեդալներով: Լ.Բլբուլյանը Հայաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ է, 2001 թվականից Գրողների միության պոեզիայի բաժանմունքի նախագահը:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ`որդի և դուստր: