Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԷԴԳԱՐ ԷԴԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԳՊՀ խորհրդի անդամ

 ԷԴԳԱՐ  ԷԴԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982 թ․, հուլիս 24, ք. Երևան

Կրթություն

1989-1999թթ.՝ Երևանի թիվ 199 միջն. դպրոց

2000-2005թթ. Հայ-ռուսակական (Սլավոնական) համալսարան՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ

2007-2009թթ.՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, մագիստրանտ՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ

2011թ.՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հայցորդ՝ «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության առաջատար մասնագետ

2012-2013թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ

2013թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության Քաղաքականության մշակման բաժնի պետ

Այլ տվյալներ

2005թ. հունիս-դեկտեմբեր՝ Արմավիրի ուսումնական զորամաս:

2005թ. դեկտեմբեր-2007թ. հունիս՝ ՀՀ ԶՈՒ N զորամաս (ավան Սոդք):

2005թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած եմ ունեմ 2 զավակ:

Հեռախոս`(374 10) 52-56-62, (374 91) 32-39-23

Էլ. փոստ` alexanyanedg@rambler.ru