Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

ԳՊՀ խորհրդի անդամ

ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1969թ. փետրվարի 8-ին Երևանում:

Կրթություն և աշխատանքային գործունեություն
1986-1987թթ սովորել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանի «Ռադիոէլկտրոնային սարքերի մոնտաժող» բաժնում:
1987-1989թթ ծառայել է խորհրդային զինված ուժերում:
1989-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1989–1991թթ. աշխատել է Երևանի «Հայարդկապ» փորձարարական գործարանում որպես ֆրեզերագործի աշակերտ, ապա` ֆրեզերագործ:
1991-1993 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչությունում որպես էլեկտրամոնտյոր:
1993-1995թթ աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնումում որպես ավագ վիճակագիր:
1995-1996թթ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական բաժնում որպես ավագ խորհրդատու:
1996-1997թթ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում որպես իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար:
1997-1998թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ:
1998թ.(ապրիլ-օգոստոս) զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, այնուհետև` քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:
1996-1998թթ եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
1998-2000թթ եղել է որպես ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ:
2000-2003թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ:
2003-2005թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2005թ-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ:
2008-2010թթ. եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահ:
2010-2011թթ. եղել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի նախագահ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա: