Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Վարչական կառուցվածքը>>ԳՊՀ Խորհուրդ>>

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳՊՀ խորհրդի անդամ

 ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1957թ. հունվարի 2, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս:

Կրթություն

1978թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1978-2012թթ.՝ Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցում ուսուցիչ:

1980-1992թթ.՝ Նորատուսի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ:

1992-1996թթ.՝ ընտրվել է Նորատուսի գյուղխորհրդի գործկոմի նախագահ:

1996թ. ընտրվել է Նորատուս համայնքի ղեկավար:

1999, 2002, 2005թթ. վերընտրվել է համայնքի ղեկավար:

2009-2010թթ.՝ աշխատել է Գավառի պետական համալսարանում:

ՀՀ վարչապետի 2012թվականի օգոստոսի 7-ի 763-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Այլ տվյալներ

Ընտրվել է ՀՀ Կամոյի շրջխորհրդի և Նորատուսի գյուղխորհրդի պատգամավոր:

2002-2008թթ.՝ Եվրոխորհրդի տեղական և տարածքային իշխանության կոնգրեսում՝ ՀՀ պատվիրակության անդամ:

Համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում մասնակցել է միջազգային սեմինարների և ստացել համապատասխան հավաստագրեր:

2006թ. պարգևատրվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

2007թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր և ութ թոռ: