Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԳԱՅԱՆԵ ԱՐՏԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԳՊՀ գիտական խորհրդի անդամ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
7 դեկտեմբերի, 1981թ.,Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ:

Կրթություն
1998 – 2003 թվականներին սովորել է Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:
2009 – 2012 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա ասպիրանտուրայի բաժնում:
2012 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի աստիճան:

Աշխատանքային գործունեություն
2004թ-ից մինչ այժմ՝ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Կառավարման և ֆինանսների» ամբիոնի դասախոս:
Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ:

Այլ տվյալներ
2008 թվականին մասնակցել է Երևանի պետական համալսարանի դասախոսների որակավորման բարձրացման դասընթացին:
2007 թվականին մասնակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի դասընթացներին:
Հեղինակ է 10 գիտական հոդվածների:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Հեռախոս`(374) 91234 953, (374) 93234 953

Էլ. փոստ` khachatryangayane.gkh@mail.ru