Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք>>Ռեկտորատ

ԳՈՒՐԳԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԳՊՀ գլխավոր հաշվապահ

 ԳՈՒՐԳԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977թ., հունիսի 26, ք. Երևան

Կրթություն

1984-1994թթ.՝ Գավառի թիվ 4 միջնակարգ դպրոց

1994-2001թթ.՝ Գավառի պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ, Ֆինանսներ և վարկ բաժին

2001թ.՝ ԵՀԽ ՀԿՍ - Ծրագրերի նախագծում և կառավարում

2004թ.՝ Առաջնորդների զարգացման կենտրոն

2009թ.՝ Այ Էյ Բի կենտրոն - Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (IFRS)

2011թ.՝ Այ Էյ Բի կենտրոն - Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (IFRS)

Աշխատանքային գործունեություն

2000-2002թթ.՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» /Հայխնայբանկ/ ՓԲԸ Կամո մասնաճյուղ, հաշվապահ-ադմինիստրատոր

2001-2006թթ.՝ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմ, համակարգչային լսարան ղեկավար

2002-2006թթ.՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» /Հայխնայբանկ/ ՓԲԸ Կամո մասնաճյուղ, հաշվապահ

2002թ.-ից մինչ օրս՝ «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ, դասախոս

2003-2004թթ.՝ Գեղարքունիքի առևտրարդյունաբերական պալատ, «Գեղարքունիքի բիզնեսի զարգացում» հաշվապահական, խորհրդատվական դասընթացների ղեկավար

2005-2011թթ.՝ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմ, գլխավոր հաշվապահ

2006թ. հունիսից մինչ օրս՝ Գավառի պետական համալսարան, գլխավոր հաշվապահ

2007թ. հոկտեմբերից՝ «Ջի Է‎ Սի Ջեներալ Ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ, գլխավոր հաշվապահ

2010-2013թթ.՝ «Կիլիկիա» ՈՒՎԿ ՍՊԸ, գլխավոր հաշվապահ

Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Համակարգչի իմացությունը՝ Standard Applications: Microsoft Windows, Microsoft Office, Internet Browsers, Lotus Notes

Accounting Packages: LSBank, ASBank, Arm soft Accountant, 1C:, Bank Mail

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Հեռախոս`060 46 12 46

Էլ. փոստ՝ g.muradyang@gsu.am