Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք>>Ռեկտորատ

ՆԱԻՐԱ ՖԱՀՐԱԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԳՊՀ 1-ին գրադարանի վարիչ

 ՆԱԻՐԱ ՖԱՀՐԱԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

9 հուլիսի, 1976թ․, ք. Գավառ

Կրթություն

1996-2001թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժին
1992-1996թթ.` Կամո քաղաքի երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժին
1986-1992թթ.` Կամոյի մանկական արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին
1989-1992թթ.` Կամոյի թիվ 9 միջնակարգ դպրոց
1983-1989թթ.` Կամոյի Ս. Բուդումյանի անվան թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն

1994-1996թթ.՝ Կամոյի մանկական արվեստի դպրոցում՝ տեսական բաժնի դասատու
1999-2000թթ.՝ Գավառի երաժշտական ուսումնարանում՝ տեսական բաժնի դասատու
2001-2006թթ.՝ Գավառի պետական համալսարանում՝ դասախոս ստաժավորվող
2006թ.-ից՝ Գավառի պետական համալսարանում՝ հասարակագիտության ամբիոնի «Արվեստի պատմություն» առարկայի դասախոս
2009թ.-ից՝ Գավառի պետական համալսարանում՝ գրադարանի վարիչ

Այլ տվյալներ

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։

Տիրապետում եմ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Հեռախոս` 060 46 12 68

Էլ. փոստ` n.petrosyan@gsu.am