Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք>>Ռեկտորատ

ՆԵԼԼԻ ԱԼԲԵՐՏԻ ԿՈՒՏՈՒԶՅԱՆ

ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր

ՆԵԼԼԻ ԱԼԲԵՐՏԻ ԿՈՒՏՈՒԶՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1970թ., 12 ապրիլի, 1970թ., գ. Բատիկյան (Գանձակ)

Կրթություն
1987-1992 թթ.- ք. Երևան, Երևանի պետական համալսարան, մեխանիկամաթեմատիկական ‎ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1990-1992 թթ.- Երևանի պետական համալսարան, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1992-1995 թթ.- Երևանի պետական համալսարան, մեխանիկամաթեմատիկական ‎ֆակուլտետի ասպիրանտուրա
1998 թ. - «Անիզոտրոպ մարմինների համար ջերմային խնդիրներ» թեմայով թեզ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն
1995-1998 թթ. - Երևանի պետական համալսարան, մեխանիկայի ֆակուլտետ, «Հոծ միջավայրի մեխանիկայի» ամբիոն, գիտաշխատող
1998 թվականից մինչ այժմ Երևանի պետական համալսարան, մեխանիկայի ֆակուլտետ, «Հոծ միջավայրի մեխանիկայի» ամբիոն, առաջատար գիտաշխատող
1998 թվականից մինչ այժմ Գավառի պետական համալսարան, «Բարձրագույն մաթեմատիկա» առարկայի դասախոս
2004-2006 թթ. - Գավառի պետական համալսարան, հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկանի տեղակալ
2006-2010 թթ. - Գավառի պետական համալսարան, հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկան
2010 թվականից Գավառի պետական համալսարան, ուսումնագիտական գծով պրոռեկտոր

Այլ տվյալներ
2005 թ. ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի կոչում: Ավելի քան 40 գիտական հոդվածների և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Հեռախոս`(060) 46-04-03

Էլ. փոստ` n.kutuzyan@gsu.am