Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք>>Ռեկտորատ

ԱԼԻՆԱ ԱՄԲԻԿԻ ՂԱՐԻԲՅԱՆ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
13 դեկտեմբերի, 1967թ., գյուղ Սարուխան

Կրթություն

1974-1984թթ.՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջն. դպրոց
1985-1990թթ.՝ Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1984-1985թթ.՝ Գողթնի կաթնաանասնապահական սովխոզ՝ որպես բանվորուհի
1990-1997թթ.՝ Աբովյանի շրջանի Գողթն գյուղի դպրոց՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1997-2005թթ.՝ Սարուխանի թիվ 2 միջն․ դպրոց՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
1998թ.-ից՝ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
1999-2007թթ.՝ ԳՊՀ գիտական խորհրդի քարտուղար
2007թ.-ից՝ ԳՊՀ ակադեմիական քաղաքականության վարչության բաժնի վարիչ

Այլ տվյալներ

Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։

Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Հեռ` 060-46-12-42

էլ. փոստ՝ a.gharibyan@gsu.am