Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԵԼԵՆԱ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 ԵԼԵՆԱ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1963թ․, նոյեմբերի 30, գ․ Նորատուս

Կրթություն

1971-1981թթ․ սովորել է Նորատուսի N 1 միջնակարգ դպրոցում:

2000-2006 թթ․ սովորել է ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժնում:

Աշխատանքային գործունեություն

1982-1995թթ․ աշխատանքի է անցել Նորատուսի N 2 միջնակարգ դպրոցում՝ որպես գրադարանավարուհի:

1996թ-ին ընդունվել է ԳՊՀ N 1 գրադարան՝ որպես գրադարանավարուհի:

2002 թվականից մինչև օրս աշխատում է ԳՊՀ Բնագիտական ֆակուլտետի N 2 գրադարանում՝ որպես գրադարանի վարիչ:

Այլ տվյալներ

1986-1987 թթ․ Գավառում անցել է գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 զավակ

Հեռախոս` (0264) 2 56 42, 077 40 87 75

էլ հասցե՝ elena.hakobyan@rambler.ru