Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ՎԱՐՇԱՄ ԱՎԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան ԳՊՀ պատմագիտական թանգարան

Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի և համալսարանի պրոֆեսոր Վարշամ Ավետյանի նախաձեռնությամբ բուհում ստեղծվել է պատմագիտական ինքնատիպ թանգարան, որն ունի հայրենաճանաչողական, պատմագիտական, հնագիտական, ռազմահայրենասիրական, ուսուցողական կարևոր նշանակություն: Թանգարանում առկա են հազար հինգ հարյուրից ավելի հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստագիտական արժեքավոր նյութեր և վավերագրական փաստաթղթեր:

Թանգարանն ունի Հայոց ցեղասպանությանը, Արցախի ազատամարտին, ինչպես նաև Գեղարքունիքի տարածաշրջանին, Գավառի պետական համալսարանի ստեղծման պատմությանը նվիրված անկյուններ:

Թանգարանում հաճախ կազմակերպվում են բաց դասեր, հետաքրքիր միջոցառումներ, որոնց մասնակցում են բուհի ուսանողներն ու դասախոսները, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցականներ, համալսարանի հյուրեր:

Թանգարանի շնորհիվ ոչ միայն հարստանում են ուսանողների և այցելուների գիտելիքները, ամրապնդվում է երիտասարդների հայրենասիրական ոգին, այլև մոռացությունից փրկվում ու պահպանվում են հայ ժողովրդի կողմից անցյալում ստեղծված և մեր օրերում թանկարժեք մասունք դարձած գանձերը:

Աշխատանքային ժամեր՝ 09:00-16:00 (չորեքշաբթի-կիրակի)
Հանգստյան օրեր` երկուշաբթի, երեքշաբթի
Թանգարանի մուտքը և էքսկուրսիան անվճար է: