Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԳՊՀ-ՈՒՄ Ապրիլ 20

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սաղաթելյանի ղեկավարությամբ:

Այցելության նպատակը ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում կենսաբանություն առարկայի շրջանակում գործնական աշխատանքների կազմակերպումն էր։

Բնագիտության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳՊՀ շրջանավարտ Թեհմինե Խաչիկյանը աշակերտներին ցույց տվեց բնագիտական տարբեր առարկաներին վերաբերող լաբորատոր սարքավորումները։

Օրգանական միացությունների ուսումնասիրության շրջանակում կատարվեցին կենսաքիմիական փորձեր սպիտակուցների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև իրականացվեցին մանրադիտակային ուսումնասիրություններ:

Գործնական դասն ավարտվեց ուսանելի հարց ու պատասխանով։


 20.4.2017
Նորությունն ընթերցվել է 50 անգամ