Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԹՎԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ»
ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ Ապրիլ 21

Այսօր ԳՊՀ Բնագիտական ֆակուլտետում տեղի ունեցավ «Թվերի տեսության հրաշալիքները» խորագրով ուսանողական գիտաժողով: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողները:

Բացման խոսքով հանդես եկավ Ինֆորմատիկայի և ֆիզմաթ գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիկ Մելիքյանը:

«Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» բաժնի 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին իրենց զեկույցները հետևյալ թեմաներով`

1․Լեոնարդո Ֆիբոնաչի /զեկուցող՝ Սարոյան Սվետլանա/,
2․Ֆիբոնաչիի հաջորդականությունը /զեկուցող՝ Հայրապետյան Քնարիկ/,
3․Ոսկե հատում /զեկուցող՝ Բալագոզյան Արմինե/,
4․Ոսկե հատումը Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություններում /զեկուցող՝ Մարդոյան Շուշան/,
5․Կատարյալ, բարեկամական և այլ հետաքրքիր թվեր /զեկուցող՝ Մաստոյան Կարեն/,
6․Երկու կեղծ դիրքերի կանոնը /զեկուցող՝ Մուխսյան Գուրգեն/,
7․Մնացորդային դասերի համակարգը /զեկուցող՝ Ավետիսյան Բագրատ/։

Զեկուցումներն ուղեկցվեցին բովանդակալից շնորհանդեսներով:

Գիտաժողովին ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Նշենք, որ գիտաժողովին ներկա էին նաև Գավառի թիվ հինգ հիմնական դպրոցի իններորդ դասարանի աշակերտները՝ կենսաբանության ուսուցչուհի Իրանուհի Խաչիկյանի ղեկավարությամբ:

Գիտաժողովի ավարտին ծավալվեց բովանդակալից քննարկում, ուսանողները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին:


 21.4.2017
Նորությունն ընթերցվել է 62 անգամ