Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ
ՊՐԱԿՏԻԿԱ Մայիս 19

Գավառի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանողները՝ Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Նարինե Թադևոսյանի գլխավորությամբ, «Ծառայությունների ոլորտի տնտեսագիտություն և կազմակերպում» դասընթացի շրջանակում այցելեցին Հայաստանում Ամերիկյան համալսարան։

Ուսանողները հանդիպում ունեցան «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի հետ, ով ուսանողներին ներկայացրեց կենտրոն-գիտահետազոտական աշխատանք-ուսանող կապի և համագործակցության մանրամասները։

Այնուհետև ուսանողներն այցելեցին «Փարիզ» հյուրանոց, որտեղ ծանոթացան հյուրանոցային բիզնեսում մատուցվող ծառայություններին, գնային քաղաքականության սկզբունքներին։

Ուսանողները եղան նաև «Կովկասի գերուհի» հացատանը, որտեղ քննարկեցին սննդի կետերում մատուցվող ծառայությունների որակը։

«ԳՈՐԾՔ» խորհրդատվական ընկերությունում ուսանողները հանդիպեցին ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարգսյանի և ԳՊՀ շրջանավարտ, «ԳՈՐԾՔ»-ի գլխավոր մենեջեր Թերեզա Ղարաբաղցյանի հետ։ Նրանք ուսանողներին պատմեցին իրենց հաջողված փորձի, հաճախորդների հետ արդյունավետ հարաբերությունների օրինակների մասին։

Օրվա ավարտին համալսարանականները եղան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը դիտելու։


 19.5.2017
Նորությունն ընթերցվել է 35 անգամ