Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ հանրության հետ կապերի եւ լրատվության բաժնի վարիչ

ՊԱՊԻՆ ՕՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԳՊՀ հանրության հետ կապերի և լրատվության բաժնի վարիչ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
21 հոկտեմբերի, 1982 թ., Սևանի շրջան, գ. Լճաշեն

Կրթություն
1990-2000թթ.՝ Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց
2003-2007թթ.՝ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատ
2007-2009թթ.՝ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրա

Աշխատանքային գործունեություն
2003-2005թթ.՝ Սևանի «STV1» հեռուսաընկերության երևանյան թղթակից
2005-2006թթ.՝ «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի թղթակից
2006թ.-ից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի Գեղարքունիքի մարզի սեմինավար-փորձագետ
2006-2010թթ.՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքի բաժնի թղթակից
2006թ.-ից՝ Գավառի պետական համալսարանի «Տպագիր եւ էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» եւ «Տեղեկատվական իրավունք» դասընթացիների դասախոս
2009 թ.՝ աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունում` որպես առաջատար մասնագետ
2009 թ.-ից «Գավառի համալսարան» թերթի գլխավոր խմբագիր
2010 թ.-ից Գավառի պետական համալսարանի հանրության հետ կապերի եւ լրատվության բաժնի վարիչ

Այլ տվյալներ
2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում
2003-2005թթ․՝ ԵՊՀ արհկոմիտեի ուսանողական ակումբների համադաշնության «Մամուլի ակումբի» նախագահ,
2003-2006թթ․՝ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի լրատվության պատասխանատու,
Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային ծրագրերի ու գիտաժողովների:
2006թ.-ին Ուկրանիայում մասնակցել է «Երիտասարդական քաղաքականությունը» թեմայով ուսումնական այցին։
2007 թ.-ին Փարիզում մասնակցել է ժուռնալիստիկայի դասախոսների վերապատրաստման ծրագրին։
2007 թ.-ին արժանացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի շնորհակալագրին` ԵՊՀ «Վարդանանք» ակումբի գործունեության մեջ ներդրած ավանդի եւ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության, Կրթության եւ գիտության նախարարության հավատարմագրված լրագրող է:
ՀՀ սփյուռքի նախարարության քաղծառայության և ատեստացիոն հանձնաժողովի անդամ է:
2009 թ.-ից Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամ է։
Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ է:
2012թ.-ին անդամագրվել է ՀՀ ժուռնալիստների միությանը:
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Հեռախոս`060-46-12-99

Էլ. փոստ` p.muradyan@gsu.am