Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին >> Վարչական կառուցվածք >>Ռեկտորատ

ԱՐՍԵՆ ՀՐԱՉԻԿԻ ԱՊՐՈՅԱՆ

ԳՊՀ վարչատնտեսական գծով պրոռեկտոր

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
ք.Երևան

Կրթություն
1984-1994թթ.- Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոց /ոսկե մեդալով/
1996-2001թթ. – Գավառի պետական համալսարանի Իրավագիտության բաժին /գերազանցության դիպլոմ/,
2004-2009թթ. - ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտ՝ որպես հայցորդ,
2010թ.- ՈՒկրաինայի Հանրապետության Դոնեցկի Կառավարման ինստիտուտում «Անչափահասների իրավական կարգավիճակի հիմնախնդիրները» թեմայով պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն
1994-1995թթ. - Երևան քաղաքի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում` որպես մանկավարժ-կազմակերպիչ,
2001թ.-ից մինչ այսօր՝ Գավառի պետական համալսարանի Իրավագիտության ամբիոնի ասիստենտ,
2003թ. –ից մինչ այսօր՝ Գավառի պետական համալսարանի Իրավաբանական կլինիկայի ավագ կոորդինատոր, դասախոս,
2004թ.-ից մինչ այսօր՝ «Գավառի զարգացման կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ,
2006թ.-ից մինչ այսօր՝ Գավառի պետական համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր:

Այլ տվյալներ
Գավառի պետական համալսարանի գիտխորհրդի անդամ է:
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կողմից բազմիցս պարգևատրվել է ակտիվ համագործակցության շնորհակալագրերով:
Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ՌԴ-ում, ԱՄՆ-ում:
2007թ. փետրվարի 9-ի ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է «Դատավորների թեկնածությունների ցուցակում»:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Հեռախոս`` (060) 46 12 64, 077 80 80 09

Էլ. փոստ` a.aproyan@gsu.am