Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2023թ. առաջին կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2023 թ. հունվարի 11-ին, կավարտվեն՝ 2023թ. հունվարի 29-ին:
* Ստուգարքների հանձնման ժամկետն է 2023թ․փետրվարի 8-ից մինչև փետրվարի 19-ը` ներառյալ,
* քննությունների հանձնման ժամկետն է 2023թ․փետրվարի 22-ից մարտի 12-ը` ներառյալ,
* բաց դռների օր՝ 2023թ․ մարտի 18, 19-ը,
* առաջին լուծարային շրջանի հանձնման ժամկետն է 2023թ․մարտի 22-ից ապրիլի 9-ը` ներառյալ,
* երկրորդ լուծարային շրջանի հանձնման ժամկետն է 2023թ․ապրիլի 12-ից ապրիլի 23-ը` ներառյալ:
Ավարտական՝ 5-րդ կուրսերի ուսանողների համար`
ստուգարքների հանձնման ժամկետն է 2023 թ․ փետրվարի 2-ից 8-ը ներառյալ,
քննությունների հանձնման ժամկետն է 2023 թ․ փետրվարի 9-ից փետրվարի 19-ը ներառյալ,
բաց դռների օր՝ 2023 թ․ փետրվարի 22, 23-ը,
լուծարքների հանձնման ժամկետն է 2023 թ․ փետրվարի 24-ից մարտի 5-ը` ներառյալ,
8-շաբաթյա պրակտիկաները կկազմակերպվեն 2023 թ․ մարտի 6-ից ապրիլի 28-ը` ներառյալ։
2023 թվականի ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի համապատասխան ամսական վճարումները պետք է կատարել մինչև միջանկյալ քննությունների սկսվելը:
Բոլոր այն ուսանողները, ովքեր կունենան ուսման վարձի պարտք, կզրկվեն միջանկյալ քննություններին մասնակցելու իրավունքից:
Հայտնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի բոլոր ուսանողներին.
5 օր դասերից անհարգելի բացակայության դեպքում ուսանողը կստանա նկատողություն,
5-10 օր բացակայության դեպքում` խիստ նկատողություն,
12 օր և ավելի բացակայություններ ունեցող ուսանողները կհեռացվեն համալսարանից:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Բանակ զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալիս ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ` տարկետում ձևակերպելու նպատակով, հակառակ դեպքում` կհեռացվեն համալսարանից:
ՀՈՒՖ դեկանատ