ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր տեղեկություններ

Բանասիրությունը հումանիտար գիտություն է, որի ուսումնասիրության ոլորտում են լեզուն և գրականությունը, հետևաբար` ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում ուսուցանվում են լեզվաբանական և գրականագիտական դասընթացներ: Լեզվաբանական դասընթացները գիտելիք են հաղորդում ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուների, նաև ընդհանուր լեզվաբանական օրինաչափությունների վերաբերյալ, վեր են հանում լեզվի զարգացման ընթացքը, լեզվի դրսևորման տարբերակային ձևերի յուրահատկությունները: Գրականագիտական դասընթացները սովորողների մոտ ձևավորում են խոսքարվեստը գնահատելու և արժևորելու ունակություններ, գրական ճաշակ, գրականագիտական միտք` ներկայացնելով հայ և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները, գրականության և գրականագիտական մտքի զարգացման փուլերը:Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը ձևավորվել է 2004-2005 ուսումնական տարում` առանձնանալով ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից:

Ամբիոնների դասախոսական կազմն ուսումնական գործընթացի հետ միասին զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով. մեր դասախոսներից շատերը Հայաստանի Հանրապետությունում հայտնի գիտնականներ են, որոնց դասագրքերը, մենագրությունները և գիտական հոդվածները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Միաժամանակ, բոլոր ամբիոններում հաջողությամբ իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել երիտասարդ և խոստումնալից շատ մասնագետներ, այդ թվում` ԳՊՀ -ի շրջանավարտներ:

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում բոլոր երեք մասնագիտություններով ուսուցումն ընթանում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, կրեդիտային համակարգով:

Ուսումնառության տարիներին ուսանողների աշխարհայացքի ընդլայնումն ու ընդհանուր պատրաստվածությունն ապահովվում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների շնորհիվ:

Մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ուսուցումն ընթանում է ըստ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի համապատասխան ամբիոնների մշակած կրթական ծրագրերի: Ուսանողները հնարավորություն ունեն համապատասխան մասնագիտության շրջանակներում ընտրել մասնագիտացում, մասնագիտական դասընթացներ:

ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գործում են «Բանասերի ակումբ», «Խոսենք անգլերեն», «Խոսենք ռուսերեն», «Հումորի ակումբ» խմբակները:

Ուսանողական գիտական ընկերությունը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, ամբիոնները անցկացնում են գիտական, գեղարվեստական, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներ. ուսանողական առօրյան անցնում է աշխույժ և հետաքրքիր:

Ֆակուլտետի ուսանողները հաջողությամբ մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումների, միջազգային բուհական համագործակցության ծրագրերի:

Մեդիա

Աշխատակազմ

Ասոյան Թաթուլ

Բանասիրական ֆակուլտետի դեկան

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 44

Էլ․փոստ: t.asoyan@gsu.am

Գրիգորյան Վաչագան

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 40

Էլ․փոստ: v.grigoryan@gsu.am

Սարգսյան Ռուզաննա

Բանասիրական ֆակուլտետի փոխդեկան

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 40

Էլ․փոստ: r.sargsyan@gsu.am

Նալբանդյան Նարինե

Օտար լեզուների ամբիոնի ակադեմիական խորհրդատու

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 40

Էլ․փոստ: n.nalbandyan@gsu.am

Միրիբյան Գայանե

Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 40

Էլ․փոստ: g.miribyan@gsu.am

Հայթյան Լարիսա

Բանասիրական ֆակուլտետի գործավար

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 40

Էլ․փոստ: l.haytyan@gsu.am

ֆակուլտետի խորհրդի արձանագրությունններ

Ֆակուլտետի խորհրդի արձանագրություններ
   Բանասիրական ֆակուլտետի խորհրդի արձանագրությունններ
     2016-2017 ուսումնական տարի
1.1 Բանասիրական ֆակուլտետի խորհրդի արձանագրություն 26.08.2016թ․


124 KB

23 downloads
1.2 Բանասիրական ֆակուլտետի խորհրդի արձանագրություն 02.09.2016թ․


123.4 KB

21 downloads
1.3 Բանասիրական ֆակուլտետի խորհրդի արձանագրություն 12.10.2016թ․


45.6 KB

28 downloads
1.4 Բանասիրական ֆակուլտետի խորհրդի արձանագրություն 14.10.2016թ․


129 KB

23 downloads