ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր տեղեկություններ
Ամբիոնների դասախոսական կազմն ուսումնական գործընթացի հետ միասին զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով. մեր դասախոսներից շատերը Հայաստանի Հանրապետությունում հայտնի գիտնականներ են, որոնց դասագրքերը, մենագրությունները և գիտական հոդվածները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Միաժամանակ, բոլոր ամբիոններում հաջողությամբ իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել երիտասարդ և խոստումնալից շատ մասնագետներ, այդ թվում` ԳՊՀ -ի շրջանավարտներ:
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում բոլոր երեք մասնագիտություններով ուսուցումն ընթանում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, կրեդիտային համակարգով:
Ուսումնառության տարիներին ուսանողների աշխարհայացքի ընդլայնումն ու ընդհանուր պատրաստվածությունն ապահովվում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների շնորհիվ:
Մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ուսուցումն ընթանում է ըստ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի համապատասխան ամբիոնների մշակած կրթական ծրագրերի: Ուսանողները հնարավորություն ունեն համապատասխան մասնագիտության շրջանակներում ընտրել մասնագիտացում, մասնագիտական դասընթացներ:
ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գործում են «Բանասերի ակումբ», «Խոսենք անգլերեն», «Խոսենք ռուսերեն», «Հումորի ակումբ» խմբակները:
Ուսանողական գիտական ընկերությունը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, ամբիոնները անցկացնում են գիտական, գեղարվեստական, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներ. ուսանողական առօրյան անցնում է աշխույժ և հետաքրքիր:
Ֆակուլտետի ուսանողները հաջողությամբ մասնակցում են հանրապետական ուսանողական միջոցառումների, միջազգային բուհական համագործակցության ծրագրերի:
Աշխատակազմ

Ասոյան Թաթուլ
Բանասիրական ֆակուլտետի դեկան

Գրիգորյան Վաչագան
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ

Սարգսյան Ռուզաննա
Բանասիրական ֆակուլտետի փոխդեկան

Նալբանդյան Նարինե
Օտար լեզուների ամբիոնի ակադեմիական խորհրդատու

Միրիբյան Գայանե
Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ

Հայթյան Լարիսա
Բանասիրական ֆակուլտետի գործավար
ֆակուլտետի խորհրդի արձանագրությունններ
Ֆակուլտետի խորհրդի արձանագրություններ | ||
Բանասիրական ֆակուլտետի խորհրդի արձանագրությունններ | ||
2015-2016 ուսումնական տարի | ||
126.9 KB |
21 downloads |
|
127.2 KB |
26 downloads |
|
130.1 KB |
18 downloads |
|
43.5 KB |
18 downloads |
|
129.4 KB |
31 downloads |
|