ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր տեղեկություններ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետը ձևավորվել է 1993թ-ին:

Բնագիտական ֆակուլտետն իրականացնում է կրթական ծրագրեր` հետևյալ մասնագիտությունների գծով`

Աշխարհագրություն,
Բնապահպանություն և բնօգտագործում,
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա,
Կենսաբանություն,
Դեղագործական քիմիա,
Քարտեզագրություն և կադաստրային գործ,
Սերվիս:
Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները`

Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների,
Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի:
Ամբիոնների դասախոսական կազմը համալրված է մանկավարժական և գիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող դոկտորներով, պրոֆեսորներով, գիտությունների թեկնածուներով և դոցենտներով: Ֆակուլտետի դասախոսների ջանքերով հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ: Դասախոսները հայտնի են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: Ամբիոններին կից գործում են կենսաքիմիայի, կենսաբանության, քիմիայի, էլեկտրատեխնիկայի լաբորատորիաներ, համակարգչային երեք լսարաններ:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում բոլոր մասնագիտություններով գործում է երկաստիճան կրթական համակարգը: Շրջանավարտներին շնորհվում են բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններ: Ուսուցումն ընթանում է ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատած պետական կրթական չափորոշիչների և ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի համապատասխան կրթական ծրագրերի:

ԳՊՀ բնագիտական ֆակուլտետում գործում են ուսանողական գիտական ընկերությունը, «Բնագետի ակումբ»-ը, տարբեր սպորտային խմբակներ: Ֆակուլտետում ավանդույթ է դարձել` ըստ մասնագիտությունների ուսանողական գիտաժողովների կազմակերպումը: Ֆակուլտետի ամբիոնները, ուսանողական խորհրդի հետ համատեղ, անցկացնում են գիտական, գեղարվեստական, դաստիարակչական բնույթի միջոցառումներ: Ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային բուհական համագործակցության ծրագրերի:

Մեդիա

Աշխատակազմ

Ավագյան Մարտին

Բնագիտական ֆակուլտետի դեկան

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 55

Էլ․փոստ: m.avagyan@gsu.am

Սիմոնյան Արմեն

Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 50

Էլ․փոստ: a.simonyan@gsu.am

Հովհաննիսյան Մարինե

Բնագիտական ֆակուլտետի գործավար, Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի ակադեմիական խորհրդատու

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 50

Էլ․փոստ: marine.hovhannisyan@gsu.am

Խաչիկյան Թեհմինե

Բնագիտական ֆակուլտետի փոխդեկան

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 50

Էլ․փոստ: t.khachikyan@gsu.am

Մելիքյան Հենրիկ

Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 50

Էլ․փոստ: h.meliqyan@gsu.am

Մկրտչյան Լալա

Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի ակադեմիական խորհրդատու

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս: 060-46-12 50

Էլ․փոստ: l.mkrtchyan@gsu.am

ֆակուլտետի խորհրդի արձանագրությունններ