ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Որակյալ իրավաբանների պահանջը պայմանավորված է նրանով, որ իրավագետի մասնագիտական գործունեությունն առնչվում է հասարակական ու պետական կյանքի գրեթե բոլոր բնագավառներին և առաջին հերթին ուղղված է մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանը: Իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրին համապատասխան` ուսանողները ձեռք են բերում ընդհանուր հումանիտար գիտելիքներ, ուսումնասիրում լեզուներ, տիրապետում համակարգչային տեխնիկային, ստանում հիմնարար գիտելիքներ իրավագիտության ոլորտում:
Ուսումնական ծրագրով նախատեսված` իրավաբան ուսանողների պրակտիկան կազմակերպվում է դատարաններում, իրավապահ մարմիններում: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ:
Ուսանողները գործնական վերապատրաստում են անցնում նաև Գավառի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայում, որի շրջանակներում մասնակցում են հանրապետական և միջազգային ծրագրերի, անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցում քաղաքացիներին, ինչպես նաև սեմինարներ են կազմակերպում մարզի հանրակրթական դպրոցներում:
Իրավագիտություն մասնագիտությամբ սովորողն ուսանում է ընդհանուր և ճյուղային իրավագիտական դասընթացներ:
Իրավագիտության բաժնի շրջանավարտը տիրապետում է իրավական գիտելիքների, ազգային և միջազգային իրավական համակարգերի առանձնահատկություններին, նորմատիվ իրավական ակտերին, դառնում է բազմակողմանի զարգացած անհատ, տիրապետում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման կառուցակարգերին, կարող է աշխատել ՀՀ դատական, դատախազական համակարգերում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավապաշտպան կառույցներում: