Հակոբյան Ռուզաննա Խաչիկի
Ծննդյան թիվ
01.06.1972 թ.
Կրթություն
1979-1989 թվականներին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գավառ քաղաքի Հովհաննես Սարուխանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1989-1993 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դիպլոմավորված մասնագետի հնգամյա կրթությունն ավարտել է չորս տարում` երրորդ կուրսից փոխադրվելով հինգերորդ կուրս։ Համալսարանն ավարտել է գերազանցության դիպլոմով:
1993-1996 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի առկա բաժնում:
2005-2008 թթ.-ին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոկտորանտ:
Գիտական աստիճան
1999 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման էր՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի քրեաբանական և քրեաիրավական հիմնախնդիրները»։
2003 թ.-ին ստացել է դոցենտի կոչում:
2006 թ.-ին արժանացել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման:
2012թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսության թեման էր՝ «Սահմանադրական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»։
Աշխատանքային փորձ
1995 թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես Գավառի պետական համալսարանի դասախոս,
2002 թ.-ին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտահետազոտական բաժնի վարիչ և «Իրավունքի և օրենսդրական գործընթացի» ամբիոնի դոցենտ,
2002-2005 թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ,
2003-2006 թթ.` Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան,
2004-2005 թթ․՝ Գավառի պետական համալսարանում և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում վարել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում պարբերաբար հանդես եկել որպես քաղաքացիական ծառայողների ատեստավորման և մրցութային հանձնաժողովների անդամ:
2006 թ.-ից` Գավառի պետական համալսարանի ռեկտոր:
2009 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքի Հաստինգսի իրավունքի բարձրագույն դպրոցում և Բերկլիի համալսարանում ուսումնասիրել է իրավաբանական կլինիկական կրթության առանձնահատկությունները:
Գիտական աշխատանքներ
Հեղինակ է երկու մենագրության, 75 գիտական հոդվածի և մեթոդական ուղեցույցի։
Իրավաբանական տերմինների և շրջասույթների ռուս-հայերեն բառարանի համահեղինակ է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների հեղինակային խմբի անդամ է:
Տիրապետում է հետևյալ լեզուներին`
հայերեն, ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ է՝ ԺԲ․00․02 — «Հանրային իրավունք» մասնագիտությամբ։
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է,
«Արդարադատություն» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ,
«Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է,
«Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
Պարգևատրվել է
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով,
ՀՀ պաշտպանության նախարարության Երկրորդ բանակային կորպուսի պատվոգրով,
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոբելյանական ոսկե հուշամեդալով,
Հայաստանի պետական ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալով,
Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով,
Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալով,
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված մեդալով,
Բուլղարիայի Հանրապետության Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանի մեդալով,
Հունաստանի Հանրապետության Աթենքի Կապադովկիա համալսարանի մեդալով,
Գավառի պատվավոր քաղաքացի է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:
Ընտանեկան վիճակը
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հեռախոս`060-46-02-01, 0-264-2-57-75
Էլ. փոստ` rector@gsu.am info@gsu.am