ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Այսօր Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ ակադեմիական շարժունության միջազգային ծրագրերով Եվրոպայում սովորած ԳՊՀ ուսանողների հերթական հաշվետու-հանդիպումը:
Այս անգամ հաշվետվություններով հանդես եկան Իսպանիայի Ալմերիա համալսարանում սովորած տնտեսագիտական ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող Կորյուն Սարգյսանը, Իսպանիայի Լա Կորունյա համալսարանում սովորած նույն ֆակուլետետի հաշվապահական հաշվառում բաժնի բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող Գևորգ Հերգնյանը, ինչպես նաև նույն համալսարանում սովորած Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սուրեն Ամիրխանյանը:
Հաշվետվությանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև աշակերտներ՝ Գավառի ավագ դպրոցից:
Ուսանողները շնորհանդես-հաշվետվություններով ներկայացրին այն բուհերը, որտեղ սովորել էին մեկ կիսամյակ, անդրադարձան բուհերի ուսումնական գորընթացներին, գործող ֆակուլտետներին և այն դասընթացներին, որոնք ուսումնասիրել էին հյուրընկալող բուհերում:
Հաշվետու ուսանողները, երախտիքի խոսք ուղղելով Գավառի պետական համալսարանին ակտիվ միջազգային համագործակցության կազմակերպման և ուսանողական շարժունության լայն հնարավորություններ ընձեռելու համար, հորդորեցին մյուս ուսանողներին ևս դիմել ԳՊՀ եվրոպական ծրագրերին։
‹‹Արտերկրում ուսումնառությունը նպաստում է ուսանողների թե՛ մասնագիտական գիտելիքների ու կարողությունների զարգացմանը, թե՛ լեզվական, հաղորդակցական հմտությունների կատարելագործմանը, աշխարհայացքի ընդլայնմանը››,-նշեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ խրախուսելով ուսանողներին և աշակերտներին լավ սովորել, տիրապետել օտար լեզուների և վստահ ընթանալ իրենց երազանքների իրականացման ճանապարհով։
Հավելենք, որ հաշվետու հանդիպումները շարունակվելու են, և 2016-2017 ուստարում Եվրոպայում սովորած ԳՊՀ ևս երեք ուսանող հանդես կգա ակադեմիական շարժունության վերաբերյալ հաշվետվություններով։
Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք Հրաչյա Աճառյանի անվան լսարան, ս․թ․ նոյեմբերի 9-ին, ժամը 13․00-ին։