ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Ս. թ. հուլիսի 10_ին գումարվեց Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստը։ Օրակարգի համաձայն՝ որակի ապահովման բաժնի մասնագետներ Շուշան Բաղդոյանը և Մարիամ Նախրատյանը հանգամանալից ներկայացրին որակի ապահովման ներբուհական կառույցի 2018-2019 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը։ Իսկ ԳՊՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ բաժնի վարիչ Խաչատուր Սաֆարյանը։
ԳՊՀ բակալավրիատում և մագիստրատուրայում 2019-2020 ուսումնական տարում իրականացվելիք մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանները, ինչպես նաև ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ակադեմիական ծանրաբեռնվածության հաշվարկի նորմերը հաստատման ներկայացրեց ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը։ Համալսարանի գիտխորհուրդը քննարկեց և հաստատեց նաև ԳՊՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգում և ԳՊՀ բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման ու գնահատման կարգում առաջարկվող փոփոխությունները։
Գիտխորհրդում քննարկվեց ԳՊՀ և ՀՀ այլ բուհերի 2010-2017 թվականների բակալավրիատի և մագիստրատուրայի համապատասխան բաժինների շրջանավարտներին ՀՀ Կառավարության որոշմամբ մանկավարժի որակավորում չշնորհելու մասին հարցը, և ներկայացվեց հիմնախնդրի լուծման առաջարկ։
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։