ԳՊՀ-Ն ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ Է ԵՄ «ERASMUS + FLEXWBL» ԾՐԱԳՐԻՆ
Ի թիվս այլ միջազգային ծրագրերի, Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական միության «ERASMUS + FLEXWBL. Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահեն ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» ծրագրին։
Ս. թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ առցանց աշխատանքային հանդիպում՝ ծրագրի համակարգող Լիեպայայի համալսարանի նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի աշխատանքային փաթեթներով նախատեսված անելիքները, ինչպես նաև ստեղծված աշխատանքային փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանությունները: Եվրոպացի գործընկերները ներկայացրեցին ձեռնարկատիրական ընկերությունների հետ համագործակցության իրենց փորձը: Ծրագրի համակարգողի կողմից առաջարկվեցին փաստաթղթային բազային հասանելիություն ապահովող ծրագրային տարբերակներ:
Հանդիպմանը ներկա էին Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի համալսարանների, ՌԴ Դոնի-Ռոստովի, Պերմի, Տվերի, հայաստանյան բուհերից՝ Գավառի պետական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, ինչպես նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանների ներկայացուցիչներ։
Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը:
Օրակարգով նախատեսված հաջորդ աշխատանքային հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունիսի 19-ին: