ԳՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետներն ու ամբիոնները, բուհի հաշվապահությունը, կառուցվածքային մյուս ստորաբաժանումները հաստատված ժամանակացույցի համաձայն ներկայացրին տարեկան գործունեության հաշվետվությունները, ինքնավերլուծության արդյունքները և զարգացման հիմնական ուղղությունները։
Բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի կատարած աշխատանքները և միջազգային համագործակցության ծրագրերը ներկայացրեց բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգը, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կատարելագործված առցանց կրթության գործիքները և նորաստեղծ հարթակները ներկայացրեց համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը։
ԳՊՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Քանաքարա Հայրապետյանն ու Մարիամ Նախրատյանը կատարել էին բուհի գործունեության բոլոր ուղղություններով իրականացված հարցումների արդյունքների վերլուծություն։ Քանաքարա Հայրապետյանը ներկայացրեց կրթության որակի ներբուհական ապահովման կառուցակարգերը, ձեռնարկած բարելավման միջոցները։
ԳՊՀ հասարակական և բնագիտական գրադարանների աշխատանքի տարեկան ցուցանիշներն ու անելիքները ներկայացրեց բուհի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը։
Ակադեմիական քաղաքականության բաժնի հաշվետվությամբ հանդես եկան և հարցերին պատասխանեցին բաժնի աշխատակիցներ Տաթևիկ Աֆրիկյանը, Կարինե Բալաբեկյանը և Վարդուհի Արզաքանցյանը։
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գործունեությունը ներկայացրեց բաժնի մասնագետ Սահակ Դավթյանը։
ԳՊՀ արհեստակցական կազմակերպության սոցիալական ծրագրերը ներկայացրեց արհմության նախագահ Լյովա Սիրունյանը։
ԳՊՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեության տարեկան արդյունքների հաշվետվությամբ հանդես եկան ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Անահիտ Շահինյանը և ուսանողական գիտական ընկերության նախագահ Արփի Միրիբյանը։
Հաշվետվությունների ներկայացման նպատակներն են տարեկան աշխատանքի ինքնավերլուծության արդյունքների, ծագած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների արձանագրումը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների նախանշումը, հետագա գործունեության հստակ կազմակերպումը։