ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ պետության կողմից ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրի 2020 թ.-ի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն:
Համաձայն ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում հաստատված որոշման` ամբողջությամբ կփոխհատուցվի 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձավճարը: Որոշումը տարածվում է բուհի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների վճարովի համակարգում սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների վրա: Այն ուսանողները, որոնք արդեն վճարել են ուսման վարձը, կստանան փոխհատուցում, իսկ համապատասխան չափով վճարած գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ։ Ավարտական կուրսի ուսանողների վճարած գումարը կվերադարձվի:
Այսպիսով, որոշման շահառու են այն սովորողները, որոնք.
· 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել են մարտական գործողություններին,
· ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին,
· ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:
Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական
մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:
Խնդրում ենք ԳՊՀ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
· անձը հաստատող փաստաթուղթ /պատճեն/,
· մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ,
· ծննդյան վկայական /պատճեն/,
· ամուսնության վկայական /պատճեն/,
· ծնողի անձնագիր /պատճեն/,
· ամուսնու անձնագիր /պատճեն/: