ՄԵԴԻԱՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՒՄ
Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հայթյան Սաթենիկի նախաձեռնությամբ, անգլերեն լեզվի և գրականության բաժնի երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ, գերմաներեն և հայերեն լեզուներով կայացավ առցանց բաց դաս՝ «Մեդիահարթակները և դրանց դերը առօրյա կյանքում» թեմայով:
Բաց դասի նպատակն էր՝ տեղեկատվություն հաղորդել մեդիահարթակների մասին, քննարկել վերջիններիս առավելություններն ու հնարավոր վտանգները, ընդգծել դրանց անփոխարինելի դերը յուրաքանչյուրի կյանքում՝ համեմատելով հին և նոր մեդիահարթակները:
Դասի ընթացքում ներկայացվեցին ուսուցողական տեսանյութեր և շնորհանդեսներ։
Բաց դասն ավարտվեց հետաքրքիր հարց ու պատասխանով։
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը՝ կարևորելով նմանատիպ միջոցառումների արդիականությունը, քանի որ կյանքը առանց ժամանակակից մեդիահարթակների դժվար է պատկերացնել։