ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունելության լրացուցիչ փուլով ընդունված առաջին կուրսերի հարգելի՛ ուսանողներ, հրավիրում ենք ձեզ առցանց հանդիպման համալսարանի ռեկտորատի անդամների հետ, որը տեղի կունենա ս․ թ․ հունվարի 17-ին, ժամը 13․00-ին։
Հրավիրում ենք նաև ընդունելության առաջին փուլով ընդունված առաջին կուրսեցիներին, ովքեր չեն մասնակցել 2020 թվականի դեկտեմբերին կայացած հանդիպմանը։
Խնդրում ենք նախապես ուսումնասիրել ձեզ հղված տեղեկատվական թերթիկները, ԳՊՀ կրեդիտային համակարգի մասին շնորհանդեսը, ԳՊՀ էլեկտրոնային կրթական ռեսուրսները՝ առաջացած հարցերի վերաբերյալ հանդիպման ընթացքում պարզաբանումներ ստանալու նպատակով։
Առցանց հանդիպման վիրտուալ լսարանին կարող եք միանալ հետևյալ մուտքային հղումով․
https://zoom.us/j/3897702958?pwd=QXpaNXBIVXZSc3BHam9YUmtGVks4dz09#success
Շնորհակալություն։
ԳՊՀ ռեկտորատ