ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Գավառի պետական համալսարանի ռեկտորատի անդամներն առցանց ձևաչափով հանդիպեցին հեռակա ուսուցման ֆակուլտետ լրացուցիչ փուլով ընդունված առաջին կուրսեցիների, ինչպես նաև առաջին փուլով ընդունված այն ուսանողների հետ, ովքեր համավարակի, պատերազմի և այլ հարգելի պատճառներով չէին մասնակցել 2020 թվականի դեկտեմբերին կայացած հանդիպմանը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց ուսանողներին, շնորհավորեց համալսարան ընդունվելու առթիվ, մաղթեց արդյունավետ ուսումնառություն՝ կարևորելով ընդհանուր աշխարհայացքային, մասնագիտական, լեզվական, տեխնիկական իմացությունը և խոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակային ջանքերը:
ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց կրեդիտային համակարգում կրթության կազմակերպման սկզբունքներն ու չափանիշները, ուսանողներին առաջադրվող ուսումնական պահանջներն և կարգապահական կանոնները։
Համալսարանի բանասիրական, բնագիտական, տնտեսագիտական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, Սամվել Ամիրխանյանը և Համլետ Ղաջոյանը շնորհավորեցին ուսանողներին, ներկայացրին բուհում առկա ռեսուրսները, իրականացրած ծրագրերը, հեռակա կրթության առանձնահատկությունները։
ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանի էլեկտրոնային ուսուցման «Learn.gsu.am» համակարգը և ԳՊՀ էլեկտրոնային «Լibrary.gsu.am» գրադարանը, բուհի հեռավար ուսուցման հարթակը, ցուցադրեց վիրտուալ լսարանները, առցանց ուսուցման գործիքները և հանգամանալից բացատրեց դրանցից օգտվելու կանոնները, ուսման ընթացքում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։