ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՆԻՍՏ
Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնում բուհի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական նիստը։
Նիստին հրավիրված էին Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Արփի Միրիբյանը և ընկերության անդամները, ուսանողական խորհրդի ներկայացուցիչները։
Նիստի նպատակն էր ուսումնասիրել ուսանողների բավարարվածությունը ԳՊՀ ուսումնական ռեսուրսներից, հաշվի առնել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ուսուցման որակն ապահովելու, համալսարանի կրթական միջավայրը բարելավելու, ներքին շահառուների կրթական կարիքները բացահայտելու և սպասելիքներն արդարացնելու, ինչպես նաև ԳՊՀ-դպրոցներ համագործակցությունն ամրապնդելու համար։
Ուսանողները հադես եկան առաջարկություններով, որոնք ԳՊՀ որակի ապահովման բաժնի կողմից արձանագրվեցին և կներկայացվեն ԳՊՀ ռեկտորատի և գիտական խորհրդի ուշադրությանը։
Ուսանողներն առաջարկեցին ԳՊՀ-դպրոցներ համագործակության ծրագրի շրջանակներում վերսկսել մասնագիտական կողմնորոշման դասընթացները, առարկայական օլիմպիադաները, ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան թանգարան և Բնագիտության լաբորատորիա այցելությունները։
Նիստի ավարտին ԳՊՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցներն ընդգծեցին բուհի ինքնավերլուծության աշխատանքներին ուսանողների մասնակցության և բուհի որակի ապահովման գործընթացում նրանց դերակատարության կարևորությունը։