ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Ս․ թ․ փետրվարի 26-ին մեկնարկեց Գավառի պետական համալսարանի կազմակերպած առցանց դասընթացը՝ նվիրված գիտական հետազոտության մեթոդներին, միջոցներին, գործիքակազմին։
Դասը վարեց ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, որակի ապահովման բաժնի մասնագետ Քանաքարա Հայրապետյանը։ Մասնակցեցին ԳՊՀ ուսանողներ, դասախոսներ, թեմայով հետաքրքրված անձիք։
Տիկին Հայրապետյանը պատասխանեց հետրյալ հարցերին՝ ի՞նչ է գիտական ճանաչողությունը, ի՞նչ է իրենից ներկայացնում աշխարհի գիտական պատկերը, ի՞նչ է նշանակում բնական և հասարակական երևույթներն ու գործընթացներն ուսումնասիրել գիտականորեն: Ներկայացվեց նաև գիտական հետազոտության տրամաբանական ընթացքը՝ ընտրված թեմայի այժմեականության հիմնավորումը, հետազոտության նպատակի և խնդիրների, ուսումնասիրության օբյեկտի և առարկայի սահմանումը, իրականացման մեթոդների ընտրությունը, գործընթացի նկարագրությունը, արդյունքների վերլուծությունը, եզրահանգումների և առաջարկությունների ձևակերպումը։
Դասի երկրորդ մասում հնչեցին բազմաթիվ հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։
Դասընթացի ծրագրին համապատասխան՝ հաջորդ առցանց դասը տեղի կունենա ս․ թ․ մարտի 5-ին, ժամը՝ 16։30-ին։
Հրավիրում ենք մասնակցել առցանց դասընթացին՝ հետևյալ հղումով․
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success