ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳՊՀ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Սիրով հրավիրում ենք Գավառի պետական համալսարանի և այլ բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց մասնակցելու ԳՊՀ ամենամյա՝ 24-րդ գիտաժողովին, որը կգումարվի 2021 թվականի հուլիսի 3-ին, ժամը՝ 11։00-ին, առցանց ձևաչափով։
Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների.
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Քիմիական գիտություններ
Կենսաբանական գիտություններ
Տեխնիկական գիտություններ
Էկոլոգիական գիտություններ
Գյուղատնտեսական գիտություններ
Պատմական գիտություններ
Տնտեսական գիտություններ
Փիլիսոփայական գիտություններ
Բանասիրական գիտություններ
Իրավաբանական գիտություններ
Մանկավարժական գիտություններ
Հոգեբանական գիտություններ
Սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ
Աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։
Գիտաժողովին առցանց մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունիսի 20-ը լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը՝ հետևյալ հղումով․ http://gsu.am/hy/electroniapplication/ և ուղարկել գիտական զեկուցումները՝ info@gsu.am, infogsu@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեներով։ Ներկայացվող չափանիշներին համապատասխանող զեկուցումները ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդի երաշխավորությամբ կտպագրվեն։
Ստորև ներկայացնում ենք տեխնիկական պահանջները։
1. Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ երկու օրինակից, համակարգչային շարվածքով B 5 (17սմ x 24սմ) չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմաները՝ 1սմ:
2. Վերևում նշել վերնագիրը` 10,5 տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold):
3. Վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում, նշել հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից)։
4. Մեկ տող ներքև՝ 10,5 pt տառաչափով, տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն։
5. Մեկ տող բաց թողնելով՝ 10 pt տառաչափով, շեղատառ (italic) և թավ ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները։
6. Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր։
7. Բաց թողնելով երկու տող՝ շարադրել աշխատանքը, վերջում նշելով նաև խմբագրական խորհուրդ ներկայացման և գրախոսման օրը, ամիսը, տարին, օգտագործված գրականության ցանկը, գրականության հղումները:
8. Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները (ներկայացնել նկարի տեսքով)` 10 տառաչափով, ինչպես նաև զեկուցման շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` զեկուցման վերնագիրը, ամփոփագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը:
9. Անհրաժեշտ է ներկայացնել նաև կարծիք զեկուցման մասին, համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:
10. Գիտական զեկուցումները, կարծիքներն ու երաշխավորություններն ընդունվում են ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներով. info@gsu.am, infogsu@mail.ru։
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվում: Նրանք, ովքեր չեն հանդիսանում Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, զեկուցումների տպագրման ծախսերի համար պետք է վճարեն յուրաքանչյուր էջի հաշվարկով՝ 1.800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ փոխանցումն իրականացնելով ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
(0-60) 46-02-01, (0-60) 46-04-03, (0-60) 46-12-43։
ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե