ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի (KA 107) շրջանակում ԳՊՀ-ն հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում ուսանելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:
Անգլերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտ՝ հետևյալ հղմամբ․ https://uvamobplus.uva.es/publico/inicio
Լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով կից հղմամբ. https://erasmusplusuva.wordpress.com/
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս. թ. ապրիլի 16-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։